Jump to content

Հռիփսիմե Սրապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սրապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հռիփսիմե Կարապետի Սրապյան
Դիմանկար
Ծնվել է1928 դեկտեմբերի 28
ԾննդավայրԲուրգաս Բուլղարիա Բուլղարիա
Մահացել էապրիլի 10, 2013(2013-04-10) (տարիքը 84)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունմանկավարժ, լեզվաբան, իտալերենի մասնագետ
ԱշխատանքԵՊՀ Ռոմանա-գերմանական ֆակուլտետ, իտալերենի մասնագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԱմուսինՄամիկոն Մանուկյան
ԾնողներԿարապետ Սրապյան
Մանիկ Սրապյան
Պարգևներ և
մրցանակներ
Իտալիայի մեդալ
Իտալիայի պատվավոր քաղաքացի
ԵրեխաներԴիանա Մանուկյան
Գայանե Մանուկյան

Հռիփսիմե Կարապետի Սրապյան (դեկտեմբերի 28, 1928(1928-12-28), Բուրգաս, Բուլղարիա - ապրիլի 10, 2013(2013-04-10), Երևան, Հայաստան), հայ մանկավարժ, լեզվաբան, իտալերենի մասնագետ։ Պրոֆեսոր։

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մամիկոն Մանուկյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռիփսիմե Սրապյանը ծնվել է 1928 թվականին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում Կարապետ և Մանիկ Սրապյանների ընտանիքում։ 1946 թվականին ծնողների հետ հայրենադարձել է։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Ավարտելուց հետո որպես դերասանուհի աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-2004 թվականներին մանկավարժական գործունեություն է ծավալել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որպես իտալերեն լեզվի սկսնակ դասախոս (1961), 2004 թվականին թոշակավորվել է նույն բուհից որպես պրոֆեսոր։ 1962-2003 թվականներին միաժամանակ իտալերեն է դասավանդել Երևանի պետական համալսարանում, եղել է Ռոմանա-գերմանական ֆակուլտետի իտալերենի դասախոս, դոցենտ, իտալերենի ամբիոնի վարիչ։

Հեղինակ է 13 գիտական աշխատությունների, որոնց թվում խիստ արժեքավոր է հայերենով իտալերենի առաջին դասագիրքը[1]։

Մանկավարժական գործունեության ընթացքում աշխատանք է ծավալել իտալերենի դասախոսներ և թարգմանիչներ պատրաստելու գործում, կազմակերպել է իտալացի դասական ու ժամանակակից դրամատուրգների պիեսներից հատվածների բեմադրություններ, որտեղ խոսքով, երգ-երաժշտությամբ հանդես են եկել վերոհիշյալ հաստատությունների ուսանողները։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cavaliere dell'Ordine della Stella d'Italia

Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, այդ թվում ԵՊՀ-ի 80-ամյակի կապակցությամբ բարեխիղճ և երկարատև աշխատանքի համար պարգևատրումը, ԵՊՀ-ի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի 10-ամյակի կապակցությամբ մանկավարժական և կրթական բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրումը և այլն։

Հայաստանում իտալերենի խթանման և հսկայական ներդրումների համար 2002 թվականին Իտալիայի կառավարությունը՝ որպես Հայաստանում Իտալերենի հիմնադիր, նրան պարգևատրել է հատուկ շքանշանով, շնորհելով նաև Իտալիայի պատվավոր քաղաքացու բարձր կոչումը։ Շքանշանը հանձնել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Տրաբալցան[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալերենի դասագիրք - 1974։
  • Տնային ընթերցանության ձեռնարկ - 1978։
  • Մեթոդական ուղեցույց - 1979։
  • Իտալերեն-Հայերեն բառարան -1982։
  • Իտալերենի դասագիրք - 1985։
  • Լրագրային տեքստերի ձեռնարկ - 1987։
  • Օտար լեզվի ուսուցման մի քանի հարց - հոդված - 1989։
  • Քերականական վարժությունների ձեռնարկ - 1991։
  • Լեզվագիտական բառարան-Իտալերեն - Հայերեն լեզվաբանական տերմինների բառարան, Խմբագրություն/իտալո-ֆրանկո-հայկական զրուցարանի իտալական մասը - 1989։
  • Թարգմանություններ իտալերենից հայերեն, հեղինակներ՝ Ջանի Ռոդարի, Ալբերտո Մորավիա, Սերաո Մատիլդա և այլն - 1965 թվական, 1984 թվական։
  • Երկրագիտության ձեռնարկ - 2000-2001 թվականներ։
  • Իտալերեն - Հայերեն համառոտ բառարան (12000 բառ)- 2002-2003 թվականներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]